Միջազգային

Դամասկոսի գյուղերում իսրայելական արտադրության զենքեր են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի գյուղերում իսրայելական արտադրության զենքեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակա Դարիա, Դումա, Հարասթա, Հուջեյրա, Զիյաբիա գյուղերում շարունակվում են բախումները զինյալների դեմ: Դարիա գյուղի հիվանդանոցի մոտակայքում զինյալների զինապահոց է հայտնաբերվել, որտեղ եղել են իսրայելական արտադրության պայթուցիկ սարքավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների հետեւանքով կառավարական ուժերը Դարիա գյուղի Խալիջ Սաքնիա շրջանում վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը: Ղուտայի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով մեծ թվով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել:

Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաեւ Հալեպում եւ շրջակա գյուղերում: Մունղ, Սաֆիրա, Աադնանիա, Խանասիր գյուղերում զինված խմբավորումներ են ոչնչացվել: Բախումները չեն դադարում նաեւ Հալեպի Շեյխ Սայիդ, Լիրմուն, Բուսթան ալ Կասր, Քարամ միսր թաղամասերում:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում հունվարի 28-ին 114 մարդ է զոհվել, մեծամասամբ Դամասկոսի, Հալեպի եւ Իդլեբի գյուղերում:Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող հսկիչ-անցագրային կետի վրա:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: Իսկ փախստականների թիվը հարեւան երկրներում գերազանցում է կես միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում