Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը եւ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են Դավոսում

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը եւ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են Դավոսում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Anspress.com-ը:

Հանդիպման ժամանակ կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ոլորտում: Դավութօղլուն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջյունները: Կողմերը նշել են երկու երկրների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի նշանակությունը, մասնավորապես` Տրանսանատոլիական գազատարի նախագծի մասին:

Դավութօղլուն և Ալիևը վստահությունն են հայտնել թուրք-ադրբեջանական համագործակցության հաջող զարգացման և ապագայի վերաբերյալ: Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա դրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում