Մարզային

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ նախագահական ընտրություններում սատարում է ՀՀ գործող նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին: Այս մասին հունվարի 21-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սամվել Բալասանյանը: «Ես սատարում եմ ներկայիս նախագահին, քանի որ գործող նախագահը շատ բան է արել Գյումրիի համար: Ես նախագահի թեկնածությունըն պաշտպանել եմ նաեւ 2008 թվականին, հիմա էլ եմ պաշտպանելու, քանի որ նա այս քաղաքի համար շատ գործեր է արել»,- ավելացրեց քաղաքապետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալասանյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն ապաքաղաքականացված կառույց է, իսկ քաղաքի շահերը վեր է դասում կուսակցական եւ քաղաքական շահերից: «Քաղաքապետարանի եւ Գյումրու շահն իմ համար գերշահ է, ավելի բարձր, քան` կուսակցական եւ քաղաքական շահերը: Ավելի վեր եմ դասում գյումերցու շահը: Մենք ունենք շատ խնդիրեր, եւ եթե հիմա մենք քաղաքականացվենք, ուրեմն խնդիրներ կունենանք»,- նշեց Բալասանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում