Միջազգային

Հալեպում տեղի ունեցած ողբերգությանը զոհ է գնացել գրեթե հարյուր մարդ

1 րոպեի ընթերցում

Հալեպում տեղի ունեցած ողբերգությանը զոհ է գնացել գրեթե հարյուր մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի քաղաքապետ Ուահիդ Աակադը հայտարարել է, որ Հալեպի համալսարանի մոտակայքում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 82 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվը հասել է 160-ի: Ահաբեկչությունը տեղի է ունեցել քննությունների առաջին օրը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Հալեպի առղոջապահական աղբյուրները տեղեկացնում են, որ զոհերի թիվը հնարավոր է փոխվի, քանի որ լուրջ վնասվածքներով վիրավորներ կան:

Տեղի ունեցած ողբերգության մեջ պայքարող կողմերը միմյանց են մեղադրում: Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ ռումբը կառավարական ուժերի ռմբակոծության արդյունքում է ընկել համալասարանի մոտակայքում: Ընդդիմադիրների խոսքով` կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը սխալ նպատակակետի է հարվածել: Մինչդեռ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված խմբավորումը երկու հրթիռ է արձակել Լիրմուն շրջանի ուղղությամբ:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում