Միջազգային

Հալեպում պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան

1 րոպեի ընթերցում

Հալեպում պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի համալսարանի մոտակայքում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նախնական տեղեկություններով զոհվել է 15 մարդ, ավելի քան 24 մարդ վիրավորվել է:«Արմենպրես»-ը տեղեկացմամբ` այս մասին տեղեկություններ են հաղորդում արաբական լրատվամիջոցները:

Դեռեւս տեղեկություններ չկան` պայթյունը զինյալների կողմից արձակված ռումբի հետեւանք է, թե ռազմական օդանավի ռմբակոծության: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղի ունեցած պայթյունից տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չի հաղորդում:

Միջադեպի մասին հակասական տեղեկություններ կան սոցկայքերում:Ֆեյսբուքյան էջերում տվյալներ կան, թեպայթյունի հետեւանքովզոհվել է շուրջ50 մարդ, այրվել ավելի քան 15 մեքենա:

Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել բուհական քննությունների առաջին օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում