Միջազգային

Հալեպում պայթուցիկ սարքավորումներ պատրաստող զինյալների խումբ է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում պայթուցիկ սարքավորումներ պատրաստող զինյալների խումբ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում առ Ռամուսա շրջանում կառավարական ուժերը ձերբակալել են զինված խմբավորման անդամների, ոՎքեր պայթուցիկ սարքավորումներ էին պաստրաստում, տեղադրում դրանք մեքենաների մեջ եւ օգտագործում հանցագործություններ կատարելու նպատակներով:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթուցիկ սարքավորումները պատրաստվում էին նկուղում, որտեղ նաեւ հայտնաբերվել են բեռնատար մեքենաներ` լիգողացված գազի բալոններով:Կառավարական ուժերը կանխել են հարձակումը ոստիկանության դպրոցի վրա: Բախումների ընթացքում մեծ թվով զինյալներ են սպանվել:

Հալեպի որոշ թաղամասերում, մասնավորապես Հայդարիա, Բանի Զեյդ, Լիրմուն, Բաբ ալ Հադիդ, Շեյխ Սայիդ, Մուսթան Բաշա թաղամասերում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ, առգրավվել են նրանց զենքերը:

Զինյալների դեմ բախումները շարունակվել է նաեւ Հալեպի գյուղերում: Քաշիշ, Մունղ, Ռասմ ալ Աբուդ, Սաֆիրա գյուղերում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա եւ Զիյաբիա գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորման անդամների մեծամասնությունը սպանվել է, առգրավվել են նրանց զենքերը:

Ընդդիմադիր աղբյուրների տեղեկացմամբ հունվարի 14-ին Սիրիայի տարածքում 151 մարդ է զոհվել, այդ թվում` 21 երեխա եւ 12 կին:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում