Միջազգային

Ռուսաստանը կողմ է Սիրիայի հարցով բանակցությունների շարունակմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կողմ է Սիրիայի հարցով բանակցությունների շարունակմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնեւում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հունվարի 12-ին հայտնել է, որ ռուսական կողմը կողմ է Սիրիայի վերաբերյալ բանակցությունների շարունակմանը քաղաքական կարգավորման հասնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարության հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ միաձայն հաստատվել է բռնությունների եւ արյունահեղության դադարեցման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նաեւ նշվել է, որ սիրիացիներն իրենք պետք է որոշեն Սիրիայի ապագան առանց օտար միջամտության: Ռուսաստանը նաեւ հաստատել է ՄԱԿ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիի գործուներությանն իր աջակցությունը:

Ժնեւում հունվարի 11-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների եւ ՄԱԿ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ որեւէ կարեւոր որոշում չի ընդունվել:

Հայտնի է, որ ռուսական կողմը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, իսկ ամերիկյան կողմը` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում