Միջազգային

Դամասկոսի գյուղերում զինյալները լուրջ կորսուտներ են կրել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի գյուղերում զինյալները լուրջ կորսուտներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը Դամասկոսի մոտակայքում գտնվող Հուջեյրա եւ Զիյաբիյա գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերել, առգրավել են նրանց պատկանող երկու մեքենաները եւ զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված զինյալների թվում են նաեւ խմբավորումների ղեկավարները:Բախումները զինյալների դեմ շարունակվել են Դարիա գյուղում, որտեղ կրկին մեծ թվով զինյալներ են սպանվել, այդ թվում խմաբվորման ղեկավարները:

Զինյալները շարունակում են սպանել սիրիացի մտավորականներին, հայտնի մարդկանց եւ պաշտոնյաներին: Հունվարի 9-ին Դամասկոսի Այն ալ Քարշ շրջանում իր գրասենյակի մեջ սպանվել է փաստաբան Հաթիմ Դիբին:

Զինված խմբավորումը փորձել է Հալեպի Խան ալ Ասալ գյուղից գողանալ Սարկուբ ընկերությանը պատկանող վառելանյութը: Տեղի ուենցած բախումների հետեւանքով խմբավորման անդամների մեծամասնությունը սպանվել եւ վիրավորվել է:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը հունվարի 10-ին վերսկսկել են ռմբակոծել Սիրիայի մի շարք քաղաքներ: Մասնավորապես ռմբակոծվել են Համայի շրջանի գյուղերը: Բախումներ են տեղի ունենում Իդլեբի շրջանի ռազմական օդանավակայանի մոտակայքում:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում