Միջազգային

Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունը երկու ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին եւ գլխավոր քարտուղարին քաղաքական այն ծրագրի վերաբերյալ, որն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարությունը նշել է, որ նախագահի առաջարկած ծրագիրը հաստատում է ճգնաժամը լուծելու անհրաժեշտությունը երկխոսության միջոցով: Նախարարությունը պարզաբանել է, որ քաղաքական ծրագիրն առաջարկում է ճգնաժամը հաղթահարելու երեք փուլ: Դրանց համաձայն` առաջին հերթին պետք է համազգային երխկոսության նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որի համար կարեւորել է բոլոր երկրների կողմից զինված խմբավորումների զինումը եւ ֆինանսավորման դադարեցումը, ինչպես նաեւ զինված խմբավորումների եւ բանակի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը: Նախագահը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել բախումների ժամանակ բոլոր տուժածներին:

Երկրորդ փուլը ներառում է համազգային երկխոսության անկացումը, որի ժամանակ պետք է պատրաստվի ազգային խարտիա: Երրորդ փուլում պետք է ստեղծվի նոր կառավարություն նոր Սահմանադրության համաձայն, եւ հրաման արձակվի համընդհանուր համաներման վերաբերյալ:

Ուղարկելով հղումը` Սիրիայի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ այն մանրամասն կուսումնասիրվի ՄԱԿ-ում եւ աջակցության կարժանանա: Արտգործնախարարության դիտարկմամբ` ծրագիրը թույլ կտա վերականգնել Սիրիայի անվտանգությունը եւ կայունությունը:

Ավելի վաղ 2013թ-ի հունվարի 6-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ սիրիական ճգնաժամը հաղթահարելու ծրագիր է առաջարկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում