Հալեպի եւ Դամասկոսի գյուղերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբարում բախումներ են սկսվել պաղեստինցիների եւ զինված խմբավորումների միջեւ, որոնք վերջին օրերին ներթափանցել են ճամբար: Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացրել են, որ Ազատ բանակին հաջողվել է Յարմուքի որոշ պետական հաստատաություններ: Զինված խմբավորումները մի քանի հրթիռներ են նետել Համայի Մհրադա շրջանի ուղղությամբ` նյութական վնասներ պատճառելով տարածքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարական ուժերը Համա-Հալեպ մայրուղու վրա չեզոքացրել են 8 պայթուցիկ սարքավորում: Կառավարական ուժերը հունվարի 7-ին Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա, Դարիա, Հաջր Ասուադ գյուղերում զինյալներին մեծ վնասներ են հասցրել, առգրավվել են նրանց զենքերը: Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաեւ Հալեպում եւ մոտակա գյուղերում: Խան ալ Ասլ, Աաուիջա, Խան Տուման գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Իդլեբի շրջանի Մաստումա գյուղում կառավարական ուժերը 17 մարդ են մահապատժի ենթարկել: Կայքի տեղեկացմամբ հունվարի 7-ին Սիրիայի տարածքում 67 մարդ է զհովել: