Շոու բիզնես

Տեղական մրցույթներից` միջազգային նախագծեր. «Արմենպրես»-ն ամփոփում է շոու բիզնեսի հետաքրքրական իրադարձությունները

9 րոպեի ընթերցում

Տեղական մրցույթներից` միջազգային նախագծեր. «Արմենպրես»-ն ամփոփում է շոու բիզնեսի հետաքրքրական իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող 2012 թվականին հայկական շոու բիզնես լեցուն էր բազմազան իրադարձություններով, որոնց մեծ մասը երաժշտական էին:Տարեսկզբին բուռն քննարկվում էր Հայաստանի` «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցության հարցը:Հայկական«Դորիանս»ռոք խումբը դեմ չէր մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին` հյուրընկալող երկրի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքների ապահովման դեպքում: Սոցիալական ցանցերի բազմաթիվ քվեարկության էջերում խումբն առաջատար դիրք էր զբաղեցնում որպես Հայաստանը մրցույթում ներկայացնելու ամենահավանական թեկնածու: Կարճ ժամանակահատվածում տղաները գրեցին եւ ձայնագրեցին This is our worldերգը, որը մեծ հավանության արժանացավ, սակայն խմբի` Բաքու տանող «ուղեգիրը» այդպես էլ չդարձավ: Իրարամերժ կարծիքներով հագեցած` «Եվրատեսիլ 2012» մեկնել- չմեկնելու հարցը հանգուցալուծվեց, երբ մի խումբ հայ երգիչներ փետրվարի 23-ին հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու հիմնավորված հայտարարությամբ:Հայտարարությանմեջ նշված էին 18 հայ երգիչների անուններ, որոնց թվում են Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Նունե Եսայանը, Էմմին, Արթուր Իսպրյանը:

Հանրային հեռուստաընկերությունըիր` Բաքվում կայանալիք մրցույթին չմասնակցելու որոշման մասին մարտի 7-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների` բոլոր մասնակից երկրներին անվտանգության երաշխիքների մասին խոստումներին, Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` այդ օրերին հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է:

«Արմենպրես»-ը` «Եվրատեսիլ 2012» մրցույթում Հայաստանի մասնակցության մասին ներկայացրեց նաեւ հարցազրույց երգչուհիԷմիիհետ, ով մեր երկիրը ներկայացրել էր այս միջազգային մրցույթում 2011 թվականին:

Մարտի 23-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստՇուշան Պետրոսյանի «Սիրում եմ..» խորագրովմենահամերգը, որը սպասված իրադարձություն էր ոչ միայն երգչուհու երկրպագուների, այլեւ երաժշտասեր հասարակության համար:

Ապրիլին տեղի ունեցածԱզգային երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն երգչուհի եւ երգիչ ճանաչվեցին Սոնա Շահգելդյանը եւ Էրիկը:Նրաց միավորում էր նաեւ այն, որմիավորում է նաեւ այն, որ երկուսն էլ ներկայացրել են Հայաստանը «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում: Էրիկը` մասնակցել է «Նոր ալիք-2011»-ին, Սոնան` «Նոր ալիք2010»-ին` հաղթելով հեղինակավոր մրցույթում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-իաջակցությամբստեղծվեց«Վիվա լա Ֆրանս»նախագիծը, որը նախաձեռնել է «Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը: Արժեւորելով բարեկամական ջերմ կապերը հայ եւ ֆրանսիական ժողովուրդների միջեւ` նախագծի շրջանակներում ստեղծվեց երգ եւ նկարահանվեց տեսահոլովակ` նվիրված Ֆրանսիային և ֆրանսիական ժողովրդին:

Առաջին անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մայիսին մասնակցեց Վիեննայում կայացած«ԴասականԵվրատեսիլ2012»-ին, որում Հայաստանը ներկայացնող քանոնահարՆարեկ Կազազյանըգրավեց երրորդ հորիզոնականը:

«Միսս աշխարհ-2012» գեղեցկության միջազգային մրցույթին ֆինասնական խնդիրների պատճառով Հայաստանը չմասնակցեց: Մրցույթին մասնակցելու համար Հայաստանում ապրիլին անցկացվել էր«Միսս Հայաստան»մրցույթը, որի հաղթողը` 20-ամյա Աննա Առաքելյանը պետք է մեկներ Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս Աշխարհ 2012»-ին:

Երիտասարդ կատարողների«Նոր ալիք 2012»միջազգային մրցույթում Հայաստանի ներկակացրեց Սուրեն Առուստամյանը, ով չնայածմրցույթում Հայաստանի միակ մասնակիցն էր, այդուհանդերձ, «Նոր ալիք 2012»-ի բացման արարողությանը «հայկական ներկայությունը» զգալի էր. բացմանը հայտնի ռուս երգչուհի Ալսուն It’s not goodbye երգը կատարեց դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ:Իսկ Շառլ Ազնավուրի Une vie d’amour («Вечная любовь») երգով ելույթ ունեցավ մանկական «Նոր ալիք 2011»-ի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Անդրանիկ Ալեքսանյանը: Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում էր 14 երկրի 16 մասնակից: Մրցույթն անցկացվեց Յուրմալայի «Դզինտարի» համերգասրահում հուլիսի 24-29-ը:

«Մանկական Նոր ալիք 2012»մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:Մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակից Արինա Մալխասյանը բարձր հորիզոնականներ չի զբաղեցրել, սակայն նույնպես լավ էր ելույթ ունեցել:

Հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ«Դորիանս» ռոք խումբը` սեպտեմբերի 10-ին աշխարհահռչակ երաժիշտԴերեք Շերինյանի(Dream Theatre, X-Planet) հետ հանդես եկավ համատեղ համերգով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հոկտեմբերին` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհիԱնաստասիա Վոլոչկովայի«Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագիրը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ռուսականբալետի աստղը նախքան Հայաստան գալը հարցազրույց էր ունեցալ «Արմենպրես»-ի հետ:

Երգչուհի Սոֆի Մխեյանի նոր`«Հայաստանի երգ»-ի տեսահոլովակը ներկայացվեց հանդիսատեսի դատին հոկտեմբերին:«Հայաստանի երգ»-ում «մոնտաժվել» են վերջին 20 տարիների մեր հայտնի հայրենասիրական երգերի բառերը։

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհիԻրինա ԱլեգրովանԵրեւանում նոյեմբերի 21-ին համերգ ունեցավ հրաժեշտի շրջագայության շրջանակներում:

Նոյեմբերից մեկնարկեց The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը`«Հայաստանի Ձայնը»:

Sweetie baby երգով Ամստերդամում դեկտեմբերի 1-ին«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացնող Compass band-ը գրավեց երրորդ տեղը: Անգլիական «Բիթլս» խմբի ոճում հանդես եկած մեր պատանի երգիչները հավաքեցին 98 միավոր:

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստՍոսո Պավլիաշվիլիիբացառիկ մենահամերգը դեկտեմբերի 10-ինտեղի ունեցավ Երեւանի «Մեցցո» ակումբում: Համերգի շրջանակում երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդես, որի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի տրամադրվեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

«Դու հաստատ կապրես»կարգախոսով ակցիան միավորել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ երաժիշտներին`արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի փրկության գաղափարի շուրջ: Նարեկի կյանքի փրկությանը նվիրված երգ է գրվել, տեսահոլովակ նկարահանվել, որի պրեմիերան տեղի ունեցավ«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում դեկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսում:

Երգչուհի Սիրուշոն հանրության ուշադրությանը ներկայացրեց իր նոր«ՊռեԳոմեշ»անվանումով երգը, որնունի այլաբանական իմաստ, եւ երգի գլխավոր հերոսը կենդանի է: Երգըտարակարծությունների տեղիք թվեց երաժշտասեր հասարակության շրջանում:

2012 թվականին «Արմենպրես»-ը ներկայացրել է հարցազրույցներՇուշան Պետրոսյանի,Անի Քրիստիի,Արթուր Գրիգորյանի,Նազենի Հովհաննիսյանի,Նարեկ Կազազյանի, երգահանՀայկոյի,Սոնայիոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

2013 թվականին «Արմենպրես»-ը կշարունակի իր դիտակետում պահել երգարվեստում եւ նրա «սահմաններից» դուրս տեղի ունեցող հետաքրքրական եւ կարեւոր իրադարձությունները:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում