Շոու բիզնես

Հայաստանը «Միսս աշխարհ-2012» մրցույթին չի մասնակցի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «Միսս աշխարհ-2012» մրցույթին չի մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս աշխարհ-2012» գեղեցկության միջազգային մրցույթին ֆինասնական խնդիրների պատճառով Հայաստանը չի մասնակցելու: Մրցույթին մասնակցելու համար Հայաստանում ապրիլին անցկացվել էր «Միսս Հայաստան» մրցույթը, որի հաղթողը` 20-ամյա Աննա Առաքելյանը պետք է մեկներ Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս Աշխարհ 2012»-ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աննա Առաքելյանն ընդգծեց, որ չնայած իր մասնակցությունը «Միսս Աշխարհ»-ին վերջնական հաստատված չէր, սակայն «հիասթափության զգացում այնուամենայնիվ կա»: «Չգիտեմ` արդյոք առաջիկայում կշարունակեմ զբաղվել մոդելային գործունեությամբ, թե ոչ»,- հավելեց «Միսս Հայաստան 2012»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Միսս Հայաստան» մրցույթի գրասենյակից, Հայաստանի չմասնակցելու պատճառը ոչ միայն համապատասխան ֆինանսական միջոցների` հովանավորների բացակայությունն է, այլեւ մրցույթի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար տեղական հեռուստաալիքների միջեւ համաձայնության չգալը: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում Հայաստանը մասնակից երկրների շարքում ներկայացված չէ, ինչն ապացուցում է, որ երկիրը, մրցույթի կանոնների համաձայն, նախապես մասնակցության հայտ չի ներկայացրել: Հայաստանը վերջին անգամ մասնակցել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին 2007 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում