Միջազգային

Դամասկոսի մոտակա գյուղում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մոտակա գյուղում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Սաբինա գյուղում դեկտեմբերի 27-ին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է Նահր փողոցում` քաղաքացիների եւ աշակերտների աշխատանքի եւ դպրոցների մեկնելու ժամին: Պայթյունի հետեւանքով չորս քաղաքացի զոհվել, տասնյակից ավելին էլվիրավորվել են, որոնց մեծամասնությունն դպրոցականներ են:

Զինյալների դեմ պայքարը շարունակվել է Դամասկոսի այլ գյուղերում: Դարիայի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով մեծ թվով զինյալներ են սպանվել:

Բացի դրանից, Դումայի, Հարասթայի, Շաաբայի շրջաններում եւս զինյալներ են սպանվել եւ վիրավորվել: Սպանվածների թվում են եղել նախ զինված խմբավորումների ղեկավարները:

Պայքարը շարունակվել է նաեւ Հալեպում: Խան ալ Ասլ, Աադնան, Ռասմ Աաբուդ գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել, ոչնչացվել են զենքերը, նրանց պատկանող մեքենաները, ինչպես նաեւ սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով զինյալներ:

Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայի ազատ բանակը հսկողության տակ է վերցրել Յակուբիա գյուղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում