Հայաշատ Քեսաբի ուղղությամբ ընկած հրթիռները մարդկային վնասներ չեն պատճառել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանի մոտ գտնվող հայաշատ Քեսաբի շրջակայքում դեկտեմբերի 26-ին հրթիռներ են ընկել` ահ ու սարսափ տարածելով բնակիչների շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից: Քեսաբի մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ բարեբախտաբար հրթիռները նպատակին չեն հասել եւ ընկել են լեռան վրա:Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից նաեւ տեղեկացանք, որ Սիրիայի հայավետարանական համայնքը մի քանի օր առաջ միաձայն համայնքապետ է ընտրել Վերապարտվելի Հարություն Սելիմյանին:Հալեպի իրավիճակի վերաբերյալ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Հալեպում թեպետ իրավիճակը գոհացուցիչ չէ, սակայն այն չի վատացել, դժվարությունները նույնն են, վառելանյութն ավելի է թանկացել, կրակոցների ձայները լսելի են ծայրամասերում, իսկ կենտրոնական թաղամասերում ավելի հանգիստ է:

Ռեյիսյանի խոսքով` Հալեպում վերաբացված հայկական դպրոցներում դասընթացները նորմալ են ընթացել: Դասասենյակները հարմարացվել են ներկայիս պայմաններին, դասերն անցկացնվում են խտացված ծրագրով, որպեսզի հնարավորինս սեղմ ժամանակում հնարավոր լինի լրացնել բաց թողնվածը:

Հալեպի Բերի թեմի առաջնորդարանը շնորհակալական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` սիրիահայությանը հարյուր հազար դոլարի չափով օգնություն տրամադրելու համար: Ուղերձում այդ քայլը որակվել է որպես ազգանվեր գործ: Գումարը պետք է բաժանվի Հալեպի, Դամասկոսի եւ այլ քաղաքների կարիքավոր հայերի միջեւ:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում վերջին օրերին փոքր-ինչ հանգիստ է, սակայն նոր տարվա մթնոլորտ չի նկատվում: Բաբ Թումա քրիստոնեական թաղամասում տխուր իրավիճակ է, լուսավորում չկա:

Հայերեն English

«Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող․ ինչ է փոխում AI-ը մեդիայի համար

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել