Տնտեսություն

Հայաստանում հաջորդ տարի 20 նոր հյուրանոց կբացվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաջորդ տարի 20 նոր հյուրանոց կբացվի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանումհաջորդ տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն մոտ 2 տասնյակ հյուանոցային համալիրներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` տեղեկացնելով, որտարվա ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հյուրանոցների սակավություն է նկատվել:

2012 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն են ժամանել 603 հազար 074 զբոսաշրջիկներ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով:Տարեսկզբին, նախարարի խոսքով, ոլորտի առնչությամբ մտավախություններ են եղել` կապված Իրանից հոսքերի նվազման հետ, սակայն մտավախությունը տարվա ընթացքում փարատվել է: «Զբոսաշրջության ոլորտում մինչեւ տարեվերջ նախատեսում ենք 9-10 տոկոսի աճ: Սա վատ ցուցանիշ չէ ցանկացած երկրի համար»,- ասաց Տիգրան Դավթյանը:

Ընթացիկ տարվա` 12 ամիսների տվյալներով` կանխատեսվում է 830 հազար զբոսաշրջիկի այց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում