Միջազգային

Հալեպում առեւանգված երկու հայերն ազատ են արձակվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում առեւանգված երկու հայերն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օրեր առաջ առեւանգված Շահե Չաղլասյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: ՉաղլասյանըՀալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում առեւանգվել էր իր իսկ մեքենայով:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպում առեւանգվել էր նաեւ հայ բժիշկ, ով փրկագին վճարելուց հետո նույնպես ազատ է արձակվել: Երկու հայ առեւանգվածներն արդեն տուն են վերադարձել:

Մամուլի քարտուղարի խոսքով, վերջնականապես հաստատվել էՀովակ Քորթմոսյանի մահը, ով 2012թ.-ի ամռանը Հալեպում սպանված զինծառայողների թվում էր: Ամռանը Հալեպում գտնվող Հանանու զորանոցը մոտ մեկ շաբաթ զինյալների հսկողության տակ է հայտնվել: Զինծառայող Քորթմոսյանը զորանոցի գրավման ժամանակ արյունալի բախումների ընթացքում մահացու վնասվածք էր ստացել: Նրա ընկերները պատմել են, որ տեսել են նրան ընկած, սակայն ծնողները դիակը չհայտնաբերվելու հույսով կարծել են, որ երիտասարդը կենդանի է: Պարզվել է, որհայ երիտասարդի դիակը շատերի դիակների նման օրեր շարունակ մնացել է արեւի տակ եւ դարձել անճանաչելի: Զորանոցը կրկին կառավարական ուժերի հսկողության տակ հայտնվելուց հետո զոհվածների դիակները տեղափոխվել են դիահերձարան, որից հետո պարզ է դարձել, որ մահացածների թվում է նաեւ Հովակ Քորթմոսյանը:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, Ռեյիսյանի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, էլեկտրականությունը կրկին ընդատումներով է: Թեպետ պետությունը փորձում է նորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն զինյալները մշատպես խոչընդոտում են դրանց: Կրակոցների, հրթիռների ձայներ լսվում են հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում