Հարյուրավոր պաղեստինցի փախստականներ վերադարձել են Յարմուք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր պաղեստինցի փախստականներ վերադարձել են Յարմուք ճամաբարի իրենց բնակավայրեր: Այս մասին հայտնել է մարդասիրական կազմակերպության անդամներից մեկը, ով օգնել է փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, փաստականներից շատերը նախընտրել են վերադառնալ իրենց բնակարանները, քան անձրեւային եղանակին գիշերել բաց երկնքի տակ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությւոնը տեղեկացնում է, որ Յարմուքի բնակիչները երթ են կազմակերպել` զինված խմբավորումների պահանջելով հեռանալ իրենց բնակավայրից:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը որոշ հաջողությունների է հասել Համայի գյուղերում` հսկողություն սահմանելով որոշ շրջաններում: Կայքի տեղեկացմամբ` բախումները շարունակվել են Մզզե եւ Քաֆրսուսա թաղամասերում: Հալեպի որոշ թաղամասեր եւ գյուղեր ենթարկվել են կառավարական ուժերի ռմբակոծությունների: Դեկտեմբերի 20-ին Սիրիայի տարածքում հարյուր մարդ է զոհվել:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: