Տարվա լավագույն երիտասարդ աստղագետը Վարդան Ադիբեկյանն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական աստղագիտական ընկերության Երվանդ Թերզյանի անվան 2012 թվականի տարեկան մրցանակի դափնեկիր է դարձել աստղագետ Վարդան Ադիբեկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԸ-ից, Երիտասարդ աստղագետների համար սահմանվածմրցանակին արժանացած Վարդան ԱդիբեկյանըՊորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից է: Երիտասարդ աստղագետն այս մրցանակի նաեւ 2008 թվականի հաղթողներից մեկն էր:

Նա չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել 2012 թվականի ընթացքում. հրապարակել է չորս գիտական հոդված եվրոպական հեղինակավոր «Astronomy & Astrophysics» ամսագրում, հրատարակության է պատրաստել եւս հինգ հոդված, զեկուցումով հանդես է եկել չորս գիտաժողովներում:

Վարդան Ադիբեկյանը 29 տարեկան է: 2006-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը` աստղաֆիզիկա մասնագիտացմամբ, 2006-2009-ին եղել է ԵՊՀ ասպիրանտ և 2009-ին պաշտպանել թեկնածուական թեզ: 2006-ից դասավանդել է ԵՊՀ-ում, 2009-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում:

Ներկայում Պորտուգալիայում է`հետդոկտորական աշխատակցության ծրագրով։ Նրա գիտական աշխատանքները նվիրված են ակտիվ գալակտիկաներին և արտարեգակնային մոլորակներին: ՀԱԸ անդամ է: ՀԱԸ մրցանակային գումարը կազմում է 500 ԱՄՆ դոլար եւ հովանավորվում է ՀԱԸ համանախագահ, ամերիկահայ նշանավոր աստղագետ Երվանդ Թերզյանի կողմից:

Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004 թվականին ՀԱԸ կողմից եւ տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչեւ 35 տարեկան աստղագետներին։ 2004-2012թթ. մրցանակին արժանացել են 9 երիտասարդ գիտաշխատողներ (3 անգամ մրցանակը կիսվել է երկուական հոգու միջև), այդ թվում` Լուսինե Սարգսյանը, Փառանձեմ Սինամյանը և Վարդան Ադիբեկյանը մրցանակին արժանացել են երկուական անգամ:

Հայերեն

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն