Միջազգային

Հալեպում կրկին հայ է առեւանգվել

2 րոպեի ընթերցում

 Հալեպում կրկին հայ է առեւանգվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մի քանի օր առաջ կրկին հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ առեւանգվածը Շահե Չաղլասյանն է: Նրա խոսքով` Չաղլասյանի ազատ արձակման համար փրկագին է պահանջվում: Հայտնի է, որ նա Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում էառեւանգվելիր իսկ մեքենայով: Այժմ աշխատանքներ են տարվում նրան ազատ արձակելու ուղղությամբ:

Անդրադառնալով Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին` Ռեյիսյանը տեղեկացրեց, որ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դրական փոփոխությունը երեկվա համեմատ փոքր-ինչ ավելի երկար ժամանակով էլեկտրականություն ունենալն է: Կրակոցներ եւ պայթյուններ մերթ ընդ մերթ լսելի են, սակայն ընդհանուր առմամբ քաղաքն ավելի հանգիստ է: Առավել անհանգստացնող խնդիրները կենցաղային բնույթի են:

Ինչ վերաբերում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա լարվածությունը դեռեւս շարունակվում է հատկապես Յարմուքի շրջանում:

Արաբական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների համաձայն` մոտ երկու հազար մարդ երեք օրվա ընթացքում հատել է Լիբանանի սահմանը:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում