Միջազգային

Դամասկոսի մոտակայքում թեժ բախումներ են ընթանում զինյալների դեմ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մոտակայքում թեժ բախումներ են ընթանում զինյալների դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հայտարարել է, որ Աակրաբայի շրջանում «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման անդամներ են ոչնչացրել եւ գյուղը հայտարարել զինյալներից ազատագրված:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Հալեպում զինյալների դեմ պայքարի ժամանակ մեքենայի պայթյունից 11 զինյալ է սպանվել: Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է 40 սպանվածի մասին:Ականապատ մեքենան պայթել է քաղաքի Ազիզիե թաղամասում, որի հետեւանքով ավելի քան 20 զոհ եւ վիրավոր է գրանցվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 42 մարդ է զոհվել եւ, ընդհանուր առամամբ, դեկտեմբերի 19-ին Սիրիայի տարածքում զոհերի թիվը հասել է 132-ի: Սիրիայի Ազատ բանակը հայտարարել է, որ Դեր Զորում ռազմակետ է գրավել: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ռազմական օդանավերը ռմբակոծել են Ղուտայի շրջանի գյուղերը եւ քաղաքները, ինչպես նաեւ Յարմուք թաղամասը: Լիբանանի սահմանը հատած պաղեստինցի փախստականների թիվը երեք օրում գերազանցել է երկու հազարը:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում