Միջազգային

Սիրիայի ընդդիմադիրները հայտնում են Յարմուք ճամբարում հսկողություն սահմանելու մասին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիրները հայտնում են Յարմուք ճամբարում հսկողություն սահմանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ ընդդիմադիր ուժերը հսկողություն են հաստատել Դամասկոսի մոտակայքում գտնվող Յարմուք շրջանում, որտեղ պաղեստինցի գաղթականների ճամբարն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մի քանի օր շարունակ արյունալի բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի եւ ընդդիմադիր զինյալների միջեւ, որից հետո զինյալները հայտարարել են, որ ճամբարն ամբողջությամբ Սիրիայի ազատ բանակի հսկողության տակ է, եւ այժմ բախումները դադարել են:

Սիրիական աղբյուներն իրենց հերթին տեղեկացնում են, որ բանակը շրջապատել է ճամբարի մուտքը, ինչպես նաեւ արեւելյան կողմը Թադամուն թաղամասից եւ հարավային մուտքը Հաջր Ասուադի եւ Յալդայի ուղղությամբ: Դեռեւս տեղեկություններ չկան բանակի հարձակվելու մասին:

Սիրիական մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ զինված խմբավորումները Հալեպում եւ Դարաայում ռազմակետեր են գրավել: Ղեկավարությունը հաստատել է, որ բանակը երկու օրվա ընթացքում ազատագրել եւ զինյալներից ամբողջովին մաքրել է գրավված տարածքները:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում