Միջազգային

Սիրիայի վարչապետը Հալեպում անձնամբ է ծանոթացել քաղաքի խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի վարչապետը Հալեպում անձնամբ է ծանոթացել քաղաքի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետ Վաել ալ Հալկիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հալեպ քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այցելության նպատակն է անձամբ ականատես լինել քաղաքում տիրող բոլոր դժվարություններին: Սիրիական պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ կառավարությունը երկու միլիոն սիրիական լիրա է հատկացրել սննադամթերք գնելու, ինչպես նաեւ մեծ գումար է հատկացրել մնացած առաջնային կարիքները հոգալու եւ բյուջեի համար:

Այնուհետեւ որոշում է կայացվել Հալեպ հաց եւ ալյուր տրամադրելու համար, որը պետք է կատարվի Լաթաքիայի նավահանգստի միջոցով:

Հալեպում բավական երկար ժամանակ հացի, էլեկտրականության, վառելիքի բացակայությունները լուրջ խնդիրներ են առաջացրել բնակիչների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում