Սիրիայի տարբբեր շրջաններում շարունակվում են թեժ բախումները զինյալների դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալների դեմ թեժ պայքարը շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերում եւ մոտակա գյուղերում: Աթարիբ գյուղում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ եւ ոչնչացվել նրանց պատկանող մեքենաները, ինչպես նաեւ խմբավորման անդամները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալների դեմ պայքարը շարունակվում է Հոմսի շրջանում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել: Մեծ թվով զինյալներ սպանվել են Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա, Դումա, Հարասթա շրջաններում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին սիրիական կառավարական ուժերը ռմբակոծել են Դամասկոսի Հաջր Ասուադ եւ Յարմուք շրջանները: Կայքի տեղեկացմամբ` դեկտեմբերի 16-ին Սիրիայի տարածքում 174 մարդ է զոհվել:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: