Միջազգային

«Ջաբահա ան Նուսրա» խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսում պայթյունների պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

«Ջաբահա ան Նուսրա» խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսում պայթյունների պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբահա ան Նուսրա» խմբավորումը, որ կապված է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, իր վրա է վերցրել դեկտեմբերի 13-ին Սիրիայի Ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքում իրականացրած պայթյունների պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ֆեյսբուքյան իր էջում խմբավորման անդամները նշել են, որ իրենց նպատակակետն ուղղված էր Ներքին գործերի նախարարության դեմ:

Հայտնի է, որ իրականացված պայթյունների հետեւանքով 9 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունն` անվտանգության ուժերի ներկայացուցիչներ:

Ակտիվիստները դեկտեմբերի 14-ին հայտարարել են, որ Հալեպի Սեյֆ ադ Դաուլա շրջանում զոհվել է խմբավորման հայտնի մարդկանցից Աբու Մուհամմադ ալ Հալաբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում