Միջազգային

Սիրիայի Դեր Զորի եւ Իդլեբի շրջաններում մեծ թվով զինյալներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Դեր Զորի եւ Իդլեբի շրջաններում մեծ թվով զինյալներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են զինյալների դեմ պայքարել Դեր Զորում: Բախումներ են տեղի ունեցել Աամալ թաղամասում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ զոհվել է «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Ջաբահա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարը:

Ջաբալիա թաղամասում բախումների արդյունքում կրկին զինյալները լուրջ կորուստներ են կրել:Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաեւ Իդլեբի շրջանում: Հաաս գյուղում զինյալների խումբ է ոչնչացվել, նրանց հետ մեկտեղ մեքենաներ եւ զենքեր:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջդեյդաթ Արտուզ գյուղում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել` մեծամասնությունը կանայք եւ երեխաներ:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում դեկտեմբերի 13-ին 159 մարդ է զոհվել, հիմնականում Դամասկոսում, Հալեպում եւ Իդլեբում: Կայքի տեղեկացմամբ`Սիրիայի ազատ բանակը Դամասկոսի Ուադի Բարադի գյուղում կառավարական ուժերի պատկանող ռազմական ուղղաթիռ են պայթեցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում