Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքան Հալեպում հակակառավարական բախումների սկսումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ եւ տարեցներ են մնացել եւ վերջին տեղեկությունների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:

Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը եւ շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաեւ հեռախոսակապի անկանոն գործելը: Ռեյսիյանը նաեւ տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ եւ ստույգ տեղեկություններ իմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին իրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում:Հալեպում որոշ բարեգործական կազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում հալեպցիներին: Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաեւ Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը` շաբաթը մեկ օր տաք կերակուր բաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաեւ նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկ եւ այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին