Միջազգային

Սիրիայի Համայի շրջանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Սիրիայի Համայի շրջանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում գտնվող Համայի շրջանի Ակրաբ գյուղում դեկտեմբերի 11-ին մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով ավելի քան 125 մարդ է զոհվել եւ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցներն, գյուղի բնակչության մեծամասնությունն ալաուիներ են: Բացի մարդկային վնասներից, թաղամասի բազմաթիվ տներ նյութական մեծ վնասներ են կրել:

Ակրաբ գյուղը մոտ է գտնվում Հուլա գյուղաքաղաքին, որտեղ մայիսի 29-ին տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով 108 մարդ էր զոհվել, այդ թվում` 49 երեխաներ եւ 34 կանայք:

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհն այժմ բավական անվտանգ է եւ օդանավակայանի աշխատանքները բնականոն ձեւով են ընթանում, արդեն մի քանի թռիչքներ են իրականացվել:

Բեյթ Սահմ գյուղում տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ կառավարական ուժերը զգալի հաջողությունների են հասել զինյալների նկատմամբ:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 11-ին զոհվածների թիվը հասել է 262-ի, հիմնականում Դամասկոսում եւ շրջակա գյուղերում: Կայքի տեղեկացմամբ` 56 զինծառայողներ են զոհվել:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում