Դամասկոսի գյուղերում մեծ թվով զինյալների են սպանվել եւ վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը Դամասկոսի գյուղերում շարունակում են հետապնդել «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Աակրաբա գյուղում մեծ թվով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել, սպանվածների թվում չորս դիպուկահարներ կան: Յալդա գյուղում հայտնաբերվել է զինայլների թաքստոցը, ովքեր որպես թաքստոց օգտագործում էին գյուղի հիվանդանոցը: Բախումների արդյունքում հարյուրից ավելի զինյալներ են վիրավորվել եւ ձերբակալվել:
Մարտերը շարունակվել են նաեւ Հալեպի որոշ թաղամասերում եւ մոտակա գյուղերում: Զինյալներից մաքրվել է կանադական հիվանդանոցի շրջակայքը:
Հալեպի Սաֆիրա, Աադնան, Թել Շաղիբ, Ֆաֆին գյուղերում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 10-ին ավելի քան 120 մարդ է զոհվել, հիմնականում` Հալեպում, Դամասկոսում եւ մոտակա գյուղերում: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսի Դումա, Հարասթա, Զբադանի, Յաբրուդ գյուղերը:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: