Միջազգային

Հալեպում միակ դրական փոփոխությունը ջրի առկայությունն է

2 րոպեի ընթերցում

Հալեպում միակ դրական փոփոխությունը ջրի առկայությունն է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում կրկին էլեկտրականություն չկա, հեռախոսակապը եւս կանոնավոր չի գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դեկտեմբերի 9-ին Հալեպի որոշ թաղամասեր էլեկտրականություն են ունեցել, սակայն երեկոյան քաղաքը կրկին խավարի մեջ է եղել: Միակ դրական փոփոխությունը ջրի առկայությունն է, որը եւս մի քանի օր առաջ չկար:Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հացի խնդիրը սուր տագնապի առիթ է հանդիսանում, փռերը չեն կարողանում աշխատել, եղանակը արդեն ցրտել է եւ հաճախ փողոցներում մարդին կրակ են վառում եւ այդպես տաքանում:Բախումների տեսակետից, Ռեյիսյանի տեղեկացմամբ, կրակոցների եւ պայթյունների ձայներ լսվում են հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է:

Սիրիահայ Նազարեթ Էլմաջյանըտեղեկացրեց, որ Հոմսի հայկական թաղամասում այլեւս հայեր չեն բնակվում, պարզապես թաղամասի անունն այդպես է մնացել եւ քաղաքում ռմբակոծության հետեւանքով զոհվածների թվում հայեր չկան:Սիրիական լրատվամիջոցները դեկտեմբերի 10-ին տեղեկություն էին հրապարակել, որ Հոմս քաղաքի հայկական թաղամասը ռմբակոծության է ենթարկվել զինյալների կողմից, որի հետեւանքով չորս քաղաքացի էր զոհվել, կային նաեւ վիրավորներ:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում