Միջազգային

Զինյալները ռմբակոծել են Հոմսի հայկական թաղամասը

2 րոպեի ընթերցում

Զինյալները ռմբակոծել են Հոմսի հայկական թաղամասը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինյալները դեկտեմբերի 9-ին ռմբակոծել են Հոմս քաղաքի հարավում գտնվող հայկական թաղամասը, որի հետեւանքով չորս քաղաքացի է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական աղբյուրները, բացի մարդկային վնասներից թաղամասը լուրջ նյութական վնասներ է կրել: Ավերվել են խանութները, վնասվել են ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի կայանները: Հայտնի է, որ զինյալերն «Ալ Կադիա» ահաբեկչական կազմակերպության անդամներ են: Ոչ պաշտոնական տվյալներով` մահացածների մեջ հայեր չկան:

Հալեպի Բուսթան Բաշա թաղամասում զինյալների դեմ պայքարի ժամանակ կառավարական ուժերը քսանից ավելի զինյալներ են ոչնչացրել: Զինյալներ են ոչնչացվել նաեւ Լիրմուն, Հանդարաթ, Կուբթան ալ Ջաբալ շրջաններում եւ մոտակա գյուղերում:

Բախումները շարունակվել են նաեւ Դամասկոսի մոտակայքում գտնվող Զիյաբիա գյուղում «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման յոթ տասնյակ անդամներ են սպանվել եւ վիրավորվել, այդ թվում` թունիսցի եւ հորդանանցի զինյալներ:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը վերհսկողություն է հաստատել Հալեպի Շեյխ Սուլեյման թաղամասի երեք ռազմակետերի վրա:Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում դեկտեմբերի 9-ին 72 մարդ է զոհվել:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում