Միջազգային

Դամասկոսի օդանավակայանի տարածքն ընդդիմադիրները թիրախային են հայտարարել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի օդանավակայանի տարածքն ընդդիմադիրները թիրախային են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիրները, որոնք մի քանի օր շարունակ Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում բախումների մեջ են կառավարական ուժերի հետ, դեկտեմբերի 7-ին հայտարարել են, որ շրջանը թիրախային տարածք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք զգուշացրել են ավիաընկերություններին եւ քաղաքացիներին զգուշություն պահպանել եւ չմոտենալ օդանավակայանի տարածքին:

Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին մի քանի օր է չեն դադարում բախումները: Զինյալները փորձում են մոտենալ օդանավակայանին, սակայն կառավարական ուժերը փորձում են հետ մղել նրանց:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ 2.5 միլիոն սիրիացիներ օգնության կաիրք ունեն: Նախորդ ամսվա ընթացքում այդ թիվը կազմում էր 1.5 միլիոն: Մասնագետների կարծիքով` առաջիկա ամիսների ընթացքում այդ թիվը կհասնի չորս միլիոնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում