Միջազգային

Հալեպում վիրավորված երկու հայերի վիճակը մտահոգիչ չէ. Ժիրայր Ռեյիսյան

1 րոպեի ընթերցում

Հալեպում վիրավորված երկու հայերի վիճակը մտահոգիչ չէ. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած երեք պայթյունների հետեւանքով երկու հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ պայթյունների հետեւանքով վնասվել են հայերին պատկանող մի քանի բնակարաններ:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղարի խոսքով`քաղաքի արտաքին պատկերը մնում է նույնը, իրավիճակի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն մեծ դժվարություններ են առաջ եկել: Երեկվանից Հալեպը հոսանքազրկված է եւ ոչ ոք դրա իրական պատճառը չգիտի, հեռախոսակապը կրկին անկանոն է գործում: Լուրջ հարց է վառելանյութի բացակայությունը, որի հետեւանքով հացի փռերն էլ չեն գործում: Փռերի դիմաց մեծ հերթեր են գոյանում, իրարանցում եւ հրմշտոց է սկսվում մարդկանց մեջ:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ: Ցավոք` այդ թիվն օր օրի ավելանում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում