Միջազգային

Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում արյունալի բախումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում արյունալի բախումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տասնյակ զինյալներ են սպանվել Դամասկոսի գյուղերում, որոնք փորձել են մոտենալ Դամասկոսի միջազգային օդանավակայանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները հիմնականում կենտրոնացել են Աարաբին, Սակբա, Բեյթ Սահմ եւ Դարիա գյուերում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Դամասկոսի գյուղերում շարունակում են հետապնդել «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման անդամներին, որի արդյունքում ոչնչացվել են նրանց պատկանող տրասպորտային միջոցները, մոտոցիկլները: Զամալքա գյուղում եւս մեծ թվով զինայլներ են ոչնչացվել:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հարավում գտնվող Զահիրա թաղամասում: Ականապատ մեքենայի պայթյունը նյութական վնասների պատճառ է դարձել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայում դեկտեմբերի 5-ին Դամասկոսի գյուղերում եւ Իդլեբում 70 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի ազատ բանակի եւ կառավարական ուժերի միջեւ Դամասկոսի օդանավակայանի շրջակա տարածքում արյունալի բախումներ են տեղի ունենում: Հալեպում կառավարական ուժերը ռմբակոծում է Սաֆիրա գյուղը, բախումներ են ընթանում նաեւ կենտրոնական բանտի մոտակայքում:

Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում