Միջազգային

Հասաքե քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով հայ է զոհվել, վիրավորվել է նրա որդին

2 րոպեի ընթերցում

Հասաքե քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով հայ է զոհվել, վիրավորվել է նրա որդին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող ալ Հասաքե քաղաքում զինյալների կողմիցհայ տղամարդ է սպանվել, վիրավորվել է նրա որդին: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավսիրիահայերի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ նշված է, որմիջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինյալները փորձել են առեւանգել հայ երիտասարդին: Տեղեկությունների համաձայն` զոհվածն Աբդ ալ Ահադ Պաչորան է: Լուրը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: Դրան խոչընդոտում է նաեւ երկրում հեռախոսակապի խափանումը:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը դեկտեմբերի 5-ին տեղեկացրեց, որՀալեպում իրավիճակը բավական հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայները քչացել են` ավելացնելով, որ էլեկտրականությունը կրկին ընդհատումներով է, հեռախոսակապը եւս կանոնավոր չի գործում:

Քեսաբում բնակվող մեր հայրենակիցը եւս տեղեկացրեց, որ հեռախոսակապն արդեն վերականգնվել է, մոտ մեկ շաբաթ առաջվա լարված իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է, ճանապարհը դեպի Լաթաքիա բաց է: Մերթ ընդ մերթ, սակայն, կրակոցների ձայներ են լսվում:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ իրավիճակը հանգիստ է, սակայն լարվածություն է նկատվում Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանայի շրջանում, քանի որ օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցող բախումները բավական մոտ են թաղամասին:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում