Հալեպի գյուղերում եւ Դամասկոսի մոտակայքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի Քաֆր Համրա, Բալնաթի գյուղերում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել: Զինված խմբավորումը փորձել է հարձակվել Հալեպի բանտի վրա, որի արդյունքում 12 զինյալներ են ձերբակալվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայքարը շարունակվել է նաեւ Բուսթան Բաշա թաղամասում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:Կայքի տեղեկացմամբ` զինված խմբավորման անդամները Հալեպում դատավոր են սպանել:
Իդլեբի շրջանի Սարրաջա գյուղում զինյալների հետ բախումների ժամանակ զինված խմբավորման անդամներ են սպանվել եւ վիրավորվել:
Կառավարական ուժերը հարձակվել են Սարրաջա գյուղի զինյալների թաքստոցների վրա, սպանված զինյալների թվում է եղել նաեւ նրանց ղեկավարը: Զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել նաեւ Սարաքեբում, որտեղ եւս նրանք լուրջ կորուստներ են կրել, ոչնչացվել են նրանց զենքերը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 4-ին ավելի քան 140 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի գյուղերը, արդեն յոթ օր է, շարունակվում են բախումները Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին:
Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: