Միջազգային

Սիրիայում զինյալները լրագրող են սպանել

2 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալները լրագրող են սպանել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինյալները դեկտեմբերի 4-ին սպանել են «Թիշրին» թերթի լրագրող Նաջի Ասաադին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի մոտակայքում գտնվող Թադամունի շրջանում` լրագրողի տան առջեւ:

Հաղորդվում է նաեւ, որ Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները կանխել են զինված խմբավորման անդամների մուտքը Հոմսի շրջանի Կուսեյր գյուղ: Բախումների արդյունքում խմբավորման անդամները սպանվել են:

Դամասկոսի Ղուտա շրջանի Աարաբին գյուղում կառավարական ուժերը չեզոքացրել են չորս պայթուցիկ սարքավորումներ, որոնք տեղադրված են եղել բնակելի շինությունների մոտակայքում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 3-ին ավելի քան 150 մարդ է զոհվել, մասնավորապես` Հալեպում եւ Դամասկոսի գյուղերում: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը Դամասկոսի Զիյաբիա գյուղում 30 մարդ են մահապատժի ենթարկել: Շարունակվում են բախումները Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին: Բախումների ժամանակ Դարաայում 57 սպա եւ զինվորական է զոհվել:

Ակտիվիստները հայտարարել են, որ դեկտեմբերի 3-ին Սիրիայի ազատ բանակը ռազմական օդանավ է պայթեցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտայի շրջանում:

Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում