Հալեպում դարձյալ հայ կին է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Թելեֆոն Հաուայե թաղամասում պատահական գնդակից զոհվել է հայ կին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը Մարիեթ Տոշողլանյան-Պաճեքյանն է:Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` Ռեյիսյանը նշեց, որ քաղաքի կենտրոնական թաղամասերում համեմատաբար հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ լսվում են ծայրամասերում: Նոր գյուղ հայկական թաղամասում եւս վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն ռմբակոծությունները շարունակվում են թաղամասին մոտ գտնվող Բուսթան Բաշայում: Ռեյսիյանի խոսքով` դիպուկահարի վտանգը դեռեւս առկա է եւ ամեն վայրկյան կարելի է անակնկալներսպասել: Բախումները շարունակվում են նաեւ Հալեպի օդանավակայանի ճանապարհին:

Մամուլի քարտուղարը նաեւ ավելացրեց, որ Հալեպում էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել: Արդեն հայտնի է նաեւ, որ Սիրիայում համացանցը եւ հեռախոսակապը վերականգնվել են:Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ բնակիչների ապրելակերպի դժվարությունները եւ հոգսերն ավելի ակնհայտ են դարձել, օրվա կաիրքներն ավելի դժվարությամբ են հոգում:

Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով մոտ 40 հազար մարդ է զոհվել, այդ թվում` 4 տասնյակից ավելի հայեր: Մոտ յոթ տասնյակ հայեր են վիրավորվել: Հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչներ առեւանգվել են. նրանցից որոշները դեռեւս գերության մեջ են:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով