Միջազգային

Հալեպում եւ Դամասկոսում արյունալի բախումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հալեպում եւ Դամասկոսում արյունալի բախումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ռազմական օդանավերը դեկտեմբերի 3-ին սկսել են ռմբակոծել Դամասկոսի գյուղերը: Բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիների միջեւ շարունակվում են ալ Ղուտա շրջանում, ինչպես նաեւ Դումա, Սայիդա Զեյնաբ, Զաբադանի, Աարաբիին, Հարասթա, Յալդա գյուղերում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com կայքը, Հալեպի Սաֆիրա շրջանում սպանվել է Ջաբահա ան Նուսրա խմբավորման ութ անդամներ: Ակտիվիստները տեղեկացնում են, որ կառավարական ուժերը նահանջել են Հաջիզ Աասան անցակետից:

Սուլեյմանիա լրատվական ցանց ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ բախումները մինչեւ այժմ շարունակվում են Բուսթան Բաշա թաղամասում:

ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարական ուժերը պայքարում են զինյալների դեմ, որոնք փորձում են մուտք գործել մայրաքաղաք: Կառավարական ուժերը մեծ առաջընթաց են գրանցել Դարիայում:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ բախումները շարունակվում են Դամասկոսի օդանավակայանի շրջակայքում եւ պայթյուններ են լսվում նաեւ Հալեպի օդանավակայանի մոտակայքում:

Դեկտեմբերի 2-ին, կայքի տեղեկացմամբ, Սիրիայում զոհվել է ավելի քան 173 մարդ:

Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում