Միջազգային

Զինյալ ընդդիմադիրներին չի հաջողվել մուտք գործել Դամասկոս. սիրիացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

 Զինյալ ընդդիմադիրներին չի հաջողվել մուտք գործել Դամասկոս. սիրիացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության շրջանակներում ընդդիմադիր զինված ուժերը նոյեմբերի 30-ին փորձել են տարբեր ճանապարհներով մուտք գործել Դամասկոս, սակայն նրանց դա չի հաջողվել: Այս մասին հեռախոսով Russia Today լրագրողին հայտնել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Բադիի Սակուրն` ավելացնելով, որ պետք չէ անհանգստանալ Դամասկոսում տիրող դրությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com կայքը, Սակուրը նաեւ նշել է, որ մի քանի օր առաջ Ջարամանայում տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական փորձերից էր` մուտք գործելու Սիրիայի մայրաքաղաք:

Խորհրդարանի անդամը նաեւ հերքել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե զինյալները վերահսկողություն են հաստատել Դամասկոսի օդանավակայանում: Բադիի Սակուրնընդգծել է, որ լրատվամիջոցները փորձում են այդ կերպ սարսափ տարածել ժողովրդի մեջ:

Սակուրը նաեւ չի բացառել, որՍիրիայումհամացանցի եւ հեռախոսակապի բացակայությունը տարբեր շրջաններում գտնվող զինյալների միտումնավոր կազմակերպված դիվերսիան է:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում