Միջազգային

Դամասկոսի օդանավակայանն արդեն երկու օր փակ է

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի օդանավակայանն արդեն երկու օր փակ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հեռախոսակապը եւ համացանցը դեռեւս չեն գործում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից: Ֆեյսբուքյան էջերում նաեւ նշվում է, որ Սուլեյմանիայում իրավիճակը հանդարտ է, սակայն ուժգին պայթյունների ձայներ են լսվում:

Համացանցում նաեւ տեսանյութ է տեղադրվել, որտեղ ռմբակոծվում է հայկական ծերանոցը եւ կարելի է տեսնել սեւ ծխով պատված ծերանոցի շենքը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի օդանավակայանն արդեն երկրորդ օրն է փակ է: Սիրիայի ազատ բանակը կառավարական ուժերին պատկանող երեք տանկեր է ոչնչացրել, զոհվել են տասնյակ զինծառայողներ:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ օդանավակայանի ճանապարհն անվտանգ է եւ մաքրվել է զինված խմբավորումներից: Կայքը նաեւ տեղեկացնում է, որ թեպետ կառավարական ուժերը փորձում են օդանավակայանի շրջակայքում դիրքեր հաստատել, սակայն օդանավակայանը դեռեւս փակ է:

Նոյեմբերի 29-ին կայքի տեղեկացմամբ Սիրիայի տարածքում ավելի քան հարյուր մարդ է զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում