Միջազգային

Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում պայթյունների հետեւանքով տասնյակ զոհերի մեջ հայեր չկան. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում պայթյունների հետեւանքով տասնյակ զոհերի մեջ հայեր չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում նոյեմբերի 28-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքովտասնյակզոհերի մեջ հայեր չկան:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ«Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ չորս պայթյունների հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է չորս տասնյակի:Հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Նահդա եւ Կարյաթ թաղամասերում, որոնց հետեւանքով, բացի մարդկային վնասներից, մեծ նյութական վնասներ են կրել շրջակա շինությունները, առեւտրային կենտրոնները եւ մեքենաները:

Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, այդ թվում` ավելի քան 400 հայ ընտանիք:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ յոթ առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում