Միջազգային

Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում պայթյուններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում պայթյուններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջարամանա թաղամասի գլխավոր հրապարակում նոյեմբերի 28-ին երկու պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս հայտնի չէ: Այս մասին տեղեկացնում էՍիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Դամասկոսի մեր հայրենակիցը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հայաշատ Ջարամանայում տեղի է ունեցել չորս պայթյուն: Մինչեւ այս պահը նշվում է ինը զոհերի մասին, իսկ վիրավորների թիվը դեռեւս ճշտվում է:

Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, այդ թվում` հայեր. թաղամասում բնակվում է ավելի քան 400 հայ ընտանիք:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Հաջիրա, Զիյաբիա, Հուսեյնիա, Զամալքա եւ Դարիա գյուղերում նոյեմբերի 27-ին ոչնչացվել են «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերության մեծ թվով անդամներ: Ոչնչացվել են նաեւ մեծ քանակությամբ զենքեր:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Յոթ հայ առեւանգվված է, եւս երկու հայ զինծառայող անհետ կորած է: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում