Միջազգային

Հալեպի եւ Դամասկոսի գյուղերում «Ալ Կաիդա»-ի անդամներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

Հալեպի եւ Դամասկոսի գյուղերում «Ալ Կաիդա»-ի անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում շարունակվում է պայքարը զինված ապստամբների դեմ, որոնց մեծամասնությունը «Ալ Կաիդա» եւ «Ան Նուսրա» խմբավորումների անդամներ են: Մասնավորապես` Հալեպի աշ Շաար եւ Բաբ ալ Հադիդ թաղամասերում զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված ուժերը կանխել են զինյալների մուտքը Լիրմուն շրջան, նրանց մեծ մասը ոչնչացվել է: Պայքարը զինյալների դեմ շարունակվել է նաեւ Հալեպի գյուղերում: Սաֆիրա, Թել աշ Շաիր շրջաններում զինյալների պատկանող 13 մեքենաներ են ոչնչացվել:

Դամասկոսի Հաջիրա, Զիյաբիա, Մուշթալ, Յալդա, Աարաբին եւ Դարիա գյուղերում բնակիչների հետ համագործակցության արդյունքում ոչնչացվել են զինյալների պատկանող մեծ քանակության զենքեր: Դարիա գյուղում ոչնչացվել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը անդամները:

Իդլեբի շրջանի Հարիմ քաղաքում զինյալների դեմ պայքարի ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել, նրանցից ոմանց հաջողվել է փախուստի դիմել դեպի Թուրքիա:Բախումները շարունակվել են նաեւ Սարաքեբ քաղաքում եւ շրջական գյուղերում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում նոյեմբերի 26-ին զոհվել է 140 մարդ, որոնց մեծամասնությունը Դամասկոսի գյուղերում, Համսում, Հալեպում եւ Իդլեբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում