Միջազգային

Դամասկոսի Մզզե թաղամասում մի քանի պայթյուն է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի Մզզե թաղամասում մի քանի պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մզզե թաղամասում զինյալները նոյեմբերի 22-ին հինգ պայթյուններ են իրականացրել բնակելի շինությունների եւ այլ հաստատությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com կայքը, նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունները մարդկային վնասների, ինչպես նաեւ նյութական պատճառ են դարձել:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Մզզե Օթոստրադ փողոցի շենքերից մեկի վրա, որը գտնվում է Աքրամ մզկիթի մոտակայքում: Պայթյունի հետեւանքով միեւնույն ընտանիքի անդամներ են վիրավորվել:

Երկու պայթյունները տեղի են ունեցել «Բալադունա» թերթի խմբագրության շենքի մոտակայքում:

Մյուս երկու պայթյունները տեղի են ունեցել Աբդ առ Ռահման Սաֆրջալանի դպրոցի մոտակայքում: Պատճառած վնասների վերաբերյալ մանրամասնություններ դեռեւս չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ դպրոցը փակվել է:

Ավելի վաղ միջազգային լրատվամիոջցները հրապարակել էին, որ ավելի քան 40 մարդ է զոհվել Հալեպի Դար ալ Շիֆա հիվանդանոցի վրա օդային ռմբակոծության հետեւանքով: Զինյալները հայտարարել են, որ զոհվածների թվում երկու բուժքույրեր կան: Ակտիվիստները տեսանյութը տեղադրել են համացանցում, որտեղ երեւում է, թե ինչպես է շինությունը քանդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում