Միջազգային

Հալեպի մոտակայքում հայ երիտասարդ է առեւանգվել. Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպի մոտակայքում հայ երիտասարդ է առեւանգվել. Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Ղամիշլի քաղաքից Հալեպ տանող ճանապարհին հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ Արմեն Ջուքջուքյանը Հալեպի մոտակայքում իջեցվել է ավտոբուսից եւ առեւանգվել:

Ռեյիսյանի խոսքով` այժմ միջոցներ են ձեռնարկվում հալեպահայ երիտասարդի ազատ արձակելու ուղղությամբ: Հատկանշական է, որ ավտոբուսի մեջ այլ հայեր չեն եղել: Դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում` արդյոք հալեպահայ երիտասարդից բացի այլ առեւանգվածներ կան, թե ոչ: Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա Ռեյիսյանի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել.մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում հանգիստ է: Այնուամենայնիվ, դիպուկահարների կողմից տհաճ անակնկալների վտանգ մշտապես զգացվում է: Անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին` մամուլի քարտուղարը նշեց, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում վերականգնելու բնակավայրի հոսանքը եւ հեռախոսակապը:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակ հայեր: «Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ 7 առեւանգված հայեր կան (փաստորեն, նրանք արդեն 8-ն են- խմբ.) եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում