Միջազգային

Դամասկոսի գյուղերում մեծ թվով զինյալներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի գյուղերում մեծ թվով զինյալներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Սայիդա Զեյնաբի շրջանի Հուսեյնիա գյուղում զինյալների դեմ բախումների արդյունքում կառավարական ուժերի հաջողվել է ոչնչացնել խմբավորման բոլոր անդամներին եւ նրանց զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված զինյալների թվում է եղել նաեւ խմբավորման ղեկավարը:Դամասկոսի մոտակայքում գտնվող մեկ այլ Աաաբին գյուղի Ղաբիր հրապարակում զինյալները մեծ կորուստներ են կրել:

Բախումները շարունակվել են նաեւ Դարիա գյուղում: Զինայլները հարձակվել են մի շարք առեւտրային խանութների վրա, ավերել եւ թալանել են դրանք, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող մզկիթը:

Կառավարական ուժերին նոյեմբերի 21-ին հաջողվել է կանխել զինված խմբավորման ներխուժումը Սիրիայի տարածք, մասնավորապես Կուսեյր գյուղ: Նրանցից շատերը սպանվել են, որոշներին, սակայն, հաջողվել է փախուստի դիմել:

«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ, Սիրիայի տարածքում նոյեմբերի 20-ին ավելի քան հարյուր մարդ է զոհվել:

Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում