Միջազգային

Հայաշատ Քեսաբի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում

2 րոպեի ընթերցում

Հայաշատ Քեսաբի մոտակայքում թեժ մարտեր են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի շրջանի հայաշատ Քեսաբի մոտակայքում իրավիճակը լարված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բախումները նշված տարածքում թեժացել են կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ:Ռեյսիյանի խոսքով` բախումները կոնկրետ հայաշատ շրջանում չեն տեղի ունենում, սակայն վնասվել է էլեկտրակայանը, եւ բնակավայրն ամբողջությամբ հոսանքազրկվել է: Չի գործում նաեւ բջջային կամ քաղաքային հեռախոսակապ:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա բավական հանգիստ է, փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Արաբական լրատվամիջոցները եւս տեղեկացրել էին Լաթաքիայի շրջանի գյուղերումընդդիմադիրների հետբախումների սաստկանալու մասին:Ակտիվիստները հայտարարել էին, որ արյունալի բախումներ են տեղի ունենում Բեյթ Ֆիրաս, Բեյթ Աուան, Սարայա ալ Խադրա, Բեյթ ալ Հայք եւ Քեսաբի մոտակայքում գտնվող այլ գյուղերում:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ 7 առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում