Միջազգային

Լաթաքիայի գյուղերում վերսկսվել են զինյալների դեմ արյունալի բախումները

1 րոպեի ընթերցում

Լաթաքիայի գյուղերում վերսկսվել են զինյալների դեմ արյունալի բախումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ վերսկսվել են բախումները Լաթաքիայի շրջանի գյուղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com կայքը, ակտիվիստները հայտարարել են, որ արյունալի բախումներ են տեղի ունենում Բեյթ Ֆիրաս, Բեյթ Աուան, Սարայա ալ Խադրա, Բեյթ ալ Հայք եւ Քեսաբի մոտակայքում գտնվող այլ գյուղերում: Բախումները սկսվել են զինյալների կողմից ռազմական հսկիչ-անցագրագրային կետեր վրա հարձակվելուց հետո:Բժշկական կենտրոնից տեղեկություններ են ստացվել, որ Դարբաշիա շրջանում տասը վիրավոր եւ մեկ զոհ կա:

Սիրիական ալ «Ալ Իխբարիա» հեռուստատեսությունը հաղորդել է, որ նոյեմբերի 19-ին զինված խմբավորումը Դամասկոսի մոտակայքում գտնվող Նաբք գյուղում սպանել է գյուղապետին, ինչպես նաեւ չորս թիկնապահներին:

Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում