Միջազգային

Դամասկոսում աղջիկների դպրոցի մոտ պայթյուն է որոտացել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում աղջիկների դպրոցի մոտ պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զինյալների կողմից իրականացված պայթյունների հետեւանքով քաղաքացիներ են վիրավորվել, պայթյունները նաեւ նյութական մեծ վնասների պատճառ են դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Աադա փողոցում, աղջիկների դպրոցի մոտակայքում, որի հետեւանքով երկու քաղաքացի ծանր վիրավորվել է: Երկրորդ պայթյունից վնասվել է բնակելի շինություն, մարդկային վնասներ, բարեբախտաբար, չկան:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Հաջիրա գյուղում զինված խմբավորման հետ բախումների հետեւանքով բոլոր անդամները, ինչպես նաեւ Ջաբահա ան Նուսրա խմբավորման պատկանող վտանգավոր ինը զինյալներ ոչնչացվել է: Մեծ թվով զինյալներ են սպանվել նաեւ Դարիայի շրջանում, առգրավվել են նրանց զենքերը:

Տասնյակ զինյալներ էլ ոչնչացվել են Դոր Զորի շրջանում եւ մոտակա գյուղերում:

Լաթաքիայի շրջանում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի Ալ Ֆրունլոկ անտառների մեծ մասը, Ան Նիսր լեռների մի մասը եւ Նեբա Ալմուր շրջանը մաքրվել են զինյալներից: Կառավարական ուժերը շարունակում են հետապնդել մնացած զինյալներին:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում