Միջազգային

Սիրիայում զինյալները մեծ կորուստներ են կրել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալները մեծ կորուստներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հարասթա քաղաքի մոտակայքում կառավարական ուժերը ոչնչացրել են վտանգավոր զինյալների: Դամասկոսի Թադամուն շրջանում նույնպես մեծ թվով զինյալներ են սպանվել, առգրավվել են նրանց զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներ են տեղի ունեցել նաեւ Դեր Զորի շրջանում: Բուքմալ քաղաքում, ինչպես նաեւ Աարդի թաղամասում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաեւ Հալեպի որոշ թաղամասերում: Ալ Բաբ գյուղում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:Կուբթան ալ Ջաբալ, Դեր Հաֆր բնակավայրերում հայտաբերվել են զինյալների թաքստոցներ, ոչնչացվել են նրանց մեքենաները եւ զենքերը:

«Ալ Ջազրիա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում նոյեմբերի 15-ին 79 մարդ է զոհվել կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով` հիմնականում Դամասկոսի եւ Հոմսի շրջանում:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում